Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստարյանից հետաքրքրվեցին օրեր առաջ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի այն հայտարարության մասին, ըստ որի` մանկատներից օրավարձով երեխաներ են վերցնում և շահագործում մուրացկանություն անելու նպատակով:
«Ես բացառում եմ նման դեպքերը, նաև անթույլատրելի եմ համարում նման հայտարարությունները: Եթե կա նման փաստ, ուրեմն պետք է համապատասխան փաստերը ներկայացնել պատկան մարմիններին: Ես դա համարում եմ հայտարարություն հանցագործության մասին: Վստահ եմ, որ պատկան մարմինները կարձագանքեն, և հայտարարություն անող պատգամավորը կհամագործակցի պատկան մարմինների հետ ու կներկայացնի փաստեր»,- ասաց նախարարը:
Այն դիտարկմանը, որ կան տեղեկություններ, թե մանկատան երեխաներին դեղ կամ ալկոհոլ են խմեցնում մուրացկանության ժամանակ, նա արձագանքեց, որ մուրացկանության հարցերով կան համապատասխան մարմիններ, որոնք իրականացնում են իրենց գործառույթները: Նախարարի համոզմամբ` այն անձինք, ովքեր ունեն հստակ փաստեր, պետք է պատկան մարմինների հետ խոսեն փաստերով, այլ ոչ թե հայտարարություններ անեն:
Հարցին, թե մանկատների ղեկավարների հետ քննարկում եղե՞լ է թեմայի վերաբերալ, նախարարը պատասխանեց, որ քննարկումներ եղել են և միշտ են լինում:
«Եթե որևէ հստակ տեղեկատվություն կա, ես պատրաստ եմ մինչև վերջ գնալ, որովհետև ես դա համարում եմ ամենավտանգավոր երևույթը, և եթե բացահայտվի` պետք է լինի ամենախիստ պատիժը: Բայց ես բացառում եմ նման բան մեր համակարգի հաստատություններում»,- ասաց Ասատրյանը՝ հավելելով, որ նախարարության աշխատակիցները համարյա ամեն օր այցելում են մանկատներ: