Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուզում եմ համախմբման կոչ անել։ Գեներալ Գրիգորի Խաչատուրովի ազատ արձակման հարցը Հայաստանի Հանրապետության պետականության հետ կապված հարց է։ Այս մասին Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնության մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Կամք» հասարակական կազմակերպության հիմնադիր Վահագն Չախալյանը։
«Իշխանությունները հայամետ, հայակենտրոն գեներալին չեզոքացնելով թուրք-ադրբեջանական տանդեմին հերթական զոհն են մատուցել և սա գաղտնիք չէ ոչ մեկի համար։ Նաև այս օրհասական պահերին մեկուսացնելով գեներալին ճանապարհ են բացել ադրբեջանցիների առջև՝ նոր զիջումների համար, ինչպես նաև իշխանության գալուց ի վեր նրանք անզիջում պայքար են մղում զինվորականության դեմ։ Մենք տեսնում ենք բանակում չծառայածները, բանակից թռածները ինչպիսի անզիջում պայքար են մղում զինվորականության դեմ, հենց Խաչատուրովի ընտանիքների դեմ, հիշում ենք Յուրի Խաչատուրովի հանդեպ քրեական գործերը, Իգոր Խաչատուրովի դեմ քրեական գործերը և հիմա էլ Գրիգորի Խաչատուրովի դեմ քրեական գործերը»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ իրենք պետք է նաև փողոցում հանրային ճնշում կազմակերպեն, ակցիաներ կազմակերպեն․ «Թող իշխանությունները չմտածեն, թե կարողանալու են այս գործը մարսել»,- ասաց նա։