Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը Регнум-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի` երեկ արած հայտարարությանը, թե ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանի հետ հաջորդ հանդիպմանը հնարավոր է մասնակցի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
Ըստ Տարասովի` Լավրովը մանրամասն ծանոթ է ղարաբաղյան դոսյեին: «Սակայն իրավիճակը զարգացել է այնպես, որ նա մեկ շատ է մոտեցել այդ հակամարտությանը, մեկ` հեռացել դրանից: Այդ իսկ պատճառով վերլուծական հանրության շրջանում շրջանառվել են տարբեր վարկածներ, որոնց մեծամասնությունը պաշտոնապես չի հաստատվել»,- գրում է քաղաքագետը` հիշեցնելով Լավրովի պլանի մասին, որի մասին խոսվում էր 2016-ին:
«Ի՞նչ է կատարվում այս անգամ, ինչո՞ւ են ի հայտ եկած «կարգավորման կետերը» գրավել ՌԴ ԱԳՆ ղեկավարի ուշադրությունը, բարդ է բացատրել, քանի որ գործընթացն ընթանում է փակ ռեժիմով: Սակայն մեկ բան մեզ հուշում է, որ, հնարավոր է, Բաքուն մտադիր է Ստեփանակերտին բանակցություններում ներգրավելու քայլ ձեռնարկել»,- գրում է Տարասովը և հիշեցնում Լավրովի խոսքերն այդ առիթով. «Ինչ վերաբերում է Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններին բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղը ներգրավելու մասին, ապա այդ հարցը պետք է լուծեն հենց հակամարտության կողմերը: Ժամանակին ղարաբաղյան ներկայացուցիչները մասնակցել են Բաքվի և Երևանի բանակցություններին: ՀՀ ղեկավարության առաջարկով այդ պրակտիկան փոխվել է, և բանակցություններն արդեն մի քանի տարի է` տարվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բնականաբար, մենք ելնում ենք այն բանից, որ Երևանն իր բանակցային դիրքորոշումներում հաշվի է առնում Ղարաբաղի մոտեցումները, սակայն ներկայիս երկկողմ ձևաչափը փոխելու համար պահանջվում է երկու կողմերի համաձայնությունը: Որքան մենք գիտենք, այդ համաձայնությունը չկա: Ես չէի առաջ քաշի նախնական պայմաններ ԼՂ հակամարտության կարգավորման հարցը դիտարկելու համար»:
Տարասովի կարծիքով` այդ ուղղությամբ նշմարվում է բեկումնային պահ, որին կհետևի դինամիկ և առարկայական բանակցային գործընթաց: