|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Բաքուն մեծ հույսեր է կապում ԵՄ-ի հետ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցություններում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Ընդհանուր առմամբ, Բրյուսելում կայացած հանդիպման արդյունքները դրական եմ համարում։ Այդ մասին ես հանրությանը հայտնել եմ ապրիլի 12-ին։ Հաջորդ օրը Հայաստանի վարչապետը բացեիբաց խոսեց կարգավորման գործընթացի և Հայաստանի կողմից Ադրբեջանի առաջ քաշած հինգ սկզբունքների ընդունման մասին։ Սա գործընթացի ևս մեկ շրջադարձային կետ է:
Հիմա երկու կողմերի պաշտոնական հայտարարություններից հետո մենք պետք է հաստատենք մեր մտադրությունների լրջությունը բանակցությունների սեղանի շուրջը։ Այստեղ մենք մեծ հույսեր ենք կապում Եվրամիության ջանքերի, հատկապես՝ նախագահ Շառլ Միշելի հետ, որն արդեն ակտիվորեն ներգրավված է այս գործընթացում։ Նա քաջատեղյակ է իրավիճակին։ Կարծում եմ, որ սա շատ խոստումնալից միջավայր է ստեղծում հաջող բանակցությունների համար»,- ասել է նա՝ ընդունելով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։