|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Պաշտոնական Բաքուն պահանջում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից, որ «մեռյալ կետից» հանեն ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունները: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը. հայտնում է АПА-ն:
«Մենք չենք խնդրում, այլ պահանջում ենք «մեռյալ կետից» հանել բանակցությունները: Այդ դիրքորոշմամբ եմ ես մեկնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման: Այդ դիրքորոշումը ես կքննարկեմ Սերգեյ Լավրովի հետ»,- ասել է նա:
Նշենք, որ վաղը Մոսկվայում կկայանա Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ: