կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-20 13:19
Առանց Կատեգորիա

Քաղաքական գործիչները` դժոխքում

Քաղաքական գործիչները` դժոխքում

Բրիտանական հեղինակավոր Economist ամսագիրը «աշխարհի վերջի» շուրջ ծագած իրարանցմանը արձագանքել է` իր հերթական համարը դժոխքի թեմային նվիրելով: Հայտնի է, որ Ահեղ դատաստանից հետո այնտեղ են հայտնվելու չապաշխարած մեղասագործները:

 

Երկար հոդվածին զուգահեռ ամսագրի շապիկին ծաղրանկար է` դժոխքի երեւակայական բնակիչներով: Հրե գետում են հայտնվել ժամանակակից պատության առաջնորդներ` Վլադիմիր Պուտինը, Մահմուդ Ահմադինեժադը, Բաշար Ասադը, Մուամար Քադաֆին: Գետի ափին է դեռեւս ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը: Աղյուսե կամրջին, որտեղից երկաթգծով դժոխք են տեղափոխում մեղավորներին, իր հերթին է նստած սպասում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, իսկ կամրջի տակով մոտորանավակով Պուտինի կողմն է շարժվում Բարաք Օբաման: Այս ամենին ուշադիր հետեւում է սատանան` Economist-ի համարը ձեռքին:

 

Ի դեպ, ամսագրում դժոխքում տեղաշարժվելու «ուղեցույց» կա, որում խորհուրդներ են տալիս Դանթե Ալիգիերին եւ Ջոն Միլթոնը: