|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Բրիտանական Guardian պարբերականը անդրադարձել է Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Ստամբուլի քաղաքապետ ընտրված Էքրեմ Իմամօղլուին. տեղեկացնում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Պարբերականը նշում է, որ Իմամօղլուն ընտրություններից առաջ քիչ հայտնի էր, սակայն բոլորի կողմից սկսել է ճանաչվել որպես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` տարիներ տևած վերահսկողությանը ընդդիմացող գործիչ:
«Իմամօղլուի հաղթանակն անսպասելի էր: Ըստ հարցումների` ֆինանսական աջակցությամբ հզոր մրցակից` ԱԶԿ-ական, նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմին զգալիորեն զիջում էր: Էրդողանը ընտրությունների գիշերը հայտարարել էր, որ հաղթել են նաև Ստամբուլում, սակայն Էրդողանի Ստամբուլն անցավ ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցությանը: Նրան հաջողվեց միավորել բաժանված Ստամբուլը: Քաղաքականության նոր աստղը Տրաբզոնում է ծնվել: Իմամօղլուն ավելի համեստ քարոզարշավ է իրականացրել, սակայն կարողացավ միավորել քաղաքականությամբ, կրոնով և էթնիկապես բաժանված Ստամբուլը»,- գրել է թերթը: