կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-10 11:17
Աշխարհ

Լիբիայի առաջին կին ԱԳ նախարարը ստիպված հրաժարական է տվել՝ թուրքական զորքերի դուրսբերումը պահանջելու համար. The Guardian

Լիբիայի առաջին կին ԱԳ նախարարը ստիպված հրաժարական է տվել՝ թուրքական զորքերի դուրսբերումը պահանջելու համար. The Guardian

Լիբիայի արտգործնախարար Նաջլա  էլ Մանգուշը ստիպված է եղել հրաժարական տալ՝ հետապնդման ենթարկվելով այն բանից հետո, երբ  կոչ է արել թուրքական զորքերին և վարձկաններին՝ լքել իր երկիրը:

Շաբաթ օրը Տրիպոլիի աշխարհազորայինները գրոհել էին մարտին ստեղծված և երկրի արևելքում և արևմուտքում ստեղծված մրցակից վարչակազմերին փոխարինած Ազգային միասնության կառավարության նստավայր համարվող հյուրանոցը: Հեռարձակված կադրերում կարելի էր լսել, թե ինչպես են աշխարհազորայինները հարցնում Մանգուշի գտնվելու վայրը:

Էլ Մանգուշի քննադատները դժգոհ են, որ Թուրքիային ուղղված՝ Լիբիան լքելու կոչերը չեն ուղեկցվել Խալիֆա Հաֆթարին աջակցող ռուսական մասնավոր «Վագներ» խմբի դուրս բերման կոչերով։

Լիբիայի արտգործնախարարի կողմնակիցները պնդում են, որ նա անաչառորեն հորդորում էր բոլոր զորքերին՝ լքել երկիրը, և 2019-ին նրա արտահայտած մեկնաբանությունների տեսահոլովակները, որոնք այժմ տարածվում են սոցիալական ցանցերում, խմբագրվել են՝ բացառելու համար Հաֆթարի հասցեին նրա քննադատությունը:

Լիբիայում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Նորլանդը սատարել է Մանգուշին. «Մենք լիովին պաշտպանում ենք Լիբիայի արտաքին գործերի նախարար Նաջլա  էլ Մանգուշի միանշանակ կոչը արտաքին ուժերի դուրս բերման վերաբերյալ` ուղղված Լիբիայի ինքնիշխանության և կայունության շահերին»:

Թուրքիան պնդում է, որ Լիբիայում իր ներկայությունը չի կարող համեմատվել ռուս վարձկանների ներկայության հետ, քանի որ իր զորքերը երկրում են Լիբիայի նախորդ կառավարության հրավերով: