|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի, երգչուհի Բարբարա Սթրեյզանդը Քըրք Քըրքորյանի մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում:
«Տարիներ շարունակ Քըրք Քըրքորյանը եղել է արտասովոր մեծահոգության տեր մարդ: Նա հազվադեպ է ձգտել ուշադրության կամ իր ներդրումների ճանաչմանը»,- ասել է հայտնի դերասանուհին՝ հիշելով 1969 թվականը, երբ ինքն է կատարել Քըրքորյանի՝ Լաս Վեգասում գտնվող հյուրանոցի բացման արարողությունը:
«Իմ հիմնադրամին նրա ունեցած հսկայական ներդրման շնորհիվ ես կարողացա պայքարել ՁԻԱՀ-ի դեմ և կանանց, երեխաների իրավունքների, ինչպես նաև շրջակա միջավայրի պաշտպանության համար»,- նշել է Սթրեյզանդը՝ հավելելով, որ Քըրքորյանը 2013 թվականին միացել է իրեն՝ կանանց սրտի հիվանդությունների դեմ պայքարում:
«Նա եղել է եզակի, հազվագյուտ և շատ յուրահատուկ մարդ, և ես միշտ շնորհակալ եմ լինելու նրան»,- եզրափակել է դերասանուհին: