Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ֆուտբոլային ֆանատիզմը սահմաններ չի ճանաչում: Սնահավատություն, թալիսմաններ, և չգիտեմ էլ ինչ...
Վարշավայի կենդանաբանական այգի է բերվել ութոտնուկ, որը կանխագուշակելու է Լեհաստանի հավաքականի հանդիպումների արդյունքները «Եվրո-2012»-ի ընթացքում: Այս մասին հայտնում է Украина-2012-ը:
Այս ութոտնուկը շարունակելու է ութոտնուկ Պաուլի գործունեությունը, որը մեգաաստղ էր դարձել 2010-ի աշխարհի առաջնության ժամանակ կատարած ճշգրիտ կանխագուշակումների շնորհիվ: Վերջինս թշնամի էր շատերի, սակայն պաշտելի` հատկապես Իսպանիայի հավաքականի երկրպագուների համար: Անգամ մահափորձեր էին կատարում կենդանու դեմ: Սակայն, ի վերջո, նա մահացավ իր մահով: Օբերհաուզենում գտնվող օկեանարիումում կանգնեցրել են լեգենդար Պաուլի արձանը:
Թե որքանով է լեհական ութոտնուկի դեպքում գենոտիպը գործում, պարզ չէ, բայց որ բուքմեյքերները մի լավ կվախենան` հաստատ է: