|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ամերիկացի 4 սենատոր Թուրքիային Ֆ-35 կործանիչների մատակարարումը դադարեցնելու վերաբերյալ օրինագիծ է պատրաստել. հայտնում է t24.com.tr կայքը:
Դեմոկրատ սենատոր Ջին Շեյհինը նշել է. «ՆԱՏՕ-ի անդամ երկիր հանդիսացող Թուրքիայում Ռուսաստանի կողմից ամերիկյան ինքնաթիռների և տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկություններ ստանալը լուրջ ռիսկ է` ուղղված ազգային և համաշխարհային անվտանգությանը»:
Թուրքիան Ֆ-35-ների արտադրության ծրագրի գործընկերներից մեկն է, սակայն ամերիկացի պաշտոնյաները Թուրքիայի` Ռուսաստանից Ս-400 հակահրթիռային պաշտպանական համակարգեր գնելուց հետո որոշել են առկախել Թուրքիային Ֆ-35 կործանիչների մատակարարումը:
ԱՄՆ պաշտապնության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Փաթրիք Շանահանը օրեր առաջ հայտարարել էր, որ ինչքան էլ ցանկանան Թուրքիային վաճառել Ֆ-35 ինքնաթիռները, այնուհանդերձ, պետք է նախքան այդ երկիրը գնի «Պատրիոտ» համակարգեր: