|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ամերիկացի սենատորները Ջո Բայդենին առաջարկել են Ռուսաստանին զսպելու ռազմավարություն։ Տեղեկությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով The Washington Post-ին։
Ըստ դրանց՝ սենատորներ Ջին Շահինը և Ռոբ Փորթմանը նախագահ Ջո Բայդենին առաջարկել են չորս կետից բաղկացած ռազմավարություն, որը նախատեսում է ինչպես դիվանագիտական, այնպես էլ տնտեսական ու ռազմական միջոցներ։
Առաջարկվող ռազմավարության համաձայն՝ ԱՄՆ-ը պետք է մեծացնի Ուկրաինային սպառազինության մատակարարումների ծավալը և տրամադրի հակաօդային, հակատանկային և հականավային համալիրներ, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային պատերազմ վարելու միջոցներ։ Միացյալ Նահանգները նաև պետք է պահանջի դուրս բերել ռուսական զորքերը, որոնք տեղակայված են ուկրաինական սահմանի երկայնքով, մինչև ապագա բանակցությունները։
ԱՄՆ սենատորների ռազմավարության համաձայն՝ ԱՄՆ-ը պետք է աշխատի Գերմանիայի կառավարության հետ՝ կանխելու համար «Հյուսիսային հոսք-2» գազատարի՝ շահագործման հանձնելը, և գործընկերների հետ միջազգային կոալիցիա ձևավորի։