Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Այսօր ՀՀ կառավարության` 2019-ի առաջին նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սիգի ապօրինի որսի խնդրին:
Նա տեղեկացրեց, որ այսօր զեկուցագիր է ստացել այն մասին (որն արդեն մակագրել է), որ, ի հեճուկս որոշումների, Սևանի սիգի որսի հետ կապված 100 տոկոսանոց բարձիթողի իրավիճակ է: «Լուրերով էլ ցույց են տալիս, որ մեր բոլոր շուկաներում սիգ է վաճառվում: Այստեղ պետք է մտածենք խնդրի` երկարաժամկետ լուծման մասին, քանի որ զեկուցագրում նշվում է մի շարք գերատեսչությունների թերացումների մասին, այդ թվում` բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ինչպես նաև «Սևան» ազգային պարկի: Այժմ սիգի վերարտադրման համար կարևոր փուլ է, և կարծես շատ բան նորմալ չի արվում»,- ասաց Փաշինյանը:
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանն էլ արձագանքեց, որ իրենք նույնպես ունեն սիգի ապօրինի որսի մի շարք ահազանգեր, և կան հարուցված մի շարք քրեական գործեր: Գրիգորյանը կոչ արեց քաղաքացիներին` եթե Սևանում սիգի ապօրինի որս հայտնաբերեն, թող ահազանգեն: