կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-28 19:04
Իրավական

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի դատական նիստը հետաձգվեց

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի դատական նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում, Աիդա Դավթյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի դատական գործով նիստն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։

Արթուր Վանեցյանի պաշտպան Մարիամ Զադոյանը ներկայացրեց միջնորդություն գրավոր ապացույց թույլատրելու վերաբերյալ: Դրանք լրատվական կայքերի հրապարակումներն էին եւ ԱԱԾ մամուլի կենտրոնի հայտարարությունը։

Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը դատարանին միջնորդեց ժամանակ տրամադրել՝ նյութերին ծանոթանալու համար, քանի որ դրանք բաղկացած են 12 էջից։ 

Դատավորը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը և դատական նիստի օր նշանակեց ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին:

Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը, քաղաքացիական հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում: