Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։
Այսօրվա նիստին Քոչարյանն ու Գևորգյանը ներկա չէին։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարեց՝ եթե դատարանը գտնի, որ իր պաշտպանյալի ներկայությունը պարտադիր է, ինքը 10 րոպե ընդմիջում կխնդրի, որ Քոչարյանը դատարան ներկայանա։
Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց` Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն իրենց համար բացատրելի չէ։ Նա ասաց, որ ստացել են Էրիկ Ալեքսանյանի դիմումը, բժշկական փաստաթուղթը, դրա հիման վրա գտնում են, որ Արմեն Գևորգյանի բացակայությունը հարգելի է։ Դատախազի խոսքով՝ դատական նիստը պետք է նշանակվի ձևավորված մոտեցմանը համապատասխան, այսինքն՝ մյուս շաբաթ նույն օրը։