Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, քննում է քաղաքացիական գործն ըստ հայցի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության․ հայտնում են Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբից։
Թեև նիստը դռնբաց է, սակայն պատասխանող կողմի՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Դավիթ Հունանյանն այս անգամ նույնպես դեմ արտահայտվեց նիստի աշխատանքների տեսանկարահանմանը ԶԼՄ ներկայացուցիչների կողմից։
Ապրիլին Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը հայց է ներկայացրել՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով։