|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի գործով դատական նիստը:
Նրան մեղադրանք է առաջադրված խուլիգանության հատկանիշներով՝ ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, որը սահմանում է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով:
Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նշենք, որ Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով անձի նկատմամբ, կատարել է խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով։
Արթուր Դանիելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ գործն առնչվում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպին: