Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանի ծննդյան օրն է: Նա այսօր բոլորում է իր 73-րդ տարին:
Yerkir.am-ի հետ զրույցում Ծատուրյանը նշեց, որ ինքն իրեն միայն առողջություն ու խելք է ցանկանում: Մեր դիտարկմանը, թե առողջությունը՝ լավ, բայց` խելք, այն էլ` իր տարիքում, Ծատուրյանը վաղուց է դիզել իր պաշարը, նա պատասխանեց. «Դե, հա, հայավարի խելք ունեմ, այսինքն՝ ինչքան հայերիս մոտ է խելքը շատ, այդքան ես էլ ունեմ, բայց դրանից մի քիչ էլ ավելին եմ ուզում»:
Նշենք, որ 2017-ի տարեվերջին Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնը 3 ներկայացումով հյուրընկալվեց Երևանում` Ծատուրյանի 70-ամյակն էին նշում, թեև արդարության համար նշենք, որ 2 տարի անցել էր նրա 70-ամյակից:
Ծատուրյանի խոսքով՝ ինքը հոբելյանները, պաշտոնական արարողությունները չի սիրում: «Դրանց սովորաբար բերում են այն նվերները, որոնք իրենք են ստացել ու չեն հավանել»,- կատակեց նա:
Ծատուրյանը 2003թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2011թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2015թ.` ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար:
Նախորդ տարի էլ Ծատուրյանը Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրվեց՝ մշակութային կյանքում ունեցած մեծ ավանդի համար: