|
Փոխարժեքներ
16 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատը հերթական բացահայտումներն է արել, այս անգամ՝ ՀՀ առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկում: Վանաձորի, Սեւանի եւ Արտաշատի ԲԿ-ների արդիականացման համար 2017-2018թթ. ընթացքում մատակարարվել են 262 անվանում 2 մլրդ 418 հազար դրամի բժշկական սարքավորումներ, կահույք եւ պարագաներ:
Սակայն ՀՊ-ն ուսումնասիրության ընթացքում պարզել է՝ այդ ապրանքների ձեռքբերման եւ մատակարարման գների տարբերությունը կազմել է 847 մլն 169 հազար դրամ: Այսինքն՝ այդ պարագաները բժշկական կենտրոններին մատակարարվել են ավելի քան 847 մլն դրամ բարձր գնով: Օրինակ` հեմոդիալեզի սարքը եւ պարագաները` 15 հատ, «Ֆրեզեն» ընկերության կողմից Հայաստան են ներմուծվել 62 մլն 322 հազար դրամով, բայց դրանք Վանաձորի ԲԿ-ին են մատակարարվել 171 մլն դրամով»:
Մանրամասները`թերթի այսօրվա համարում: