Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Այսօր առավոտյան Արծվիկ Մինասյանի հետ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել ենք վերջին օրերին Երկրապահի Տավուշի մասնաճյուղի ղեկավարի կողմից հրահրած սադրանքի արդյունքում ձերբակալված տավուշեցի մեր հայրենակիցներին՝ Քաջիկ Անանյանին, Վահագն Մախսուդյանին, Արմեն Ալավերդյանին և Հարություն Ղուկասյանին: Բառերով չեմ կարող նկարագրել այն մտահոգությունն ու ցավը, թե անօրինական ձերբակալված և անազատության մեջ պահվող երիտասարդ մեր հայրենակիցներն ինչպես էին խոսում մեր հայրենիքի և հայրենիքի առջև ծառացած վտանգների մասին: Բոլորի հետ զրույցի թեման Տավուշն էր, այս օրերին տեղի ունեցող ժողովրդական բողոքը, պոռթկումը: Միայն թե ափսոսում էին, որ իրենք հիմա անազատության մեջ են, և ոչ թե իրենց հայրենակիցների և Բագրատ սրբազանի կողքին:
Իհարկե, Նուվբարաշեն քրեակատարողական հիմնարկ ամեն այցի ժամանակ պարտադիր տեսակցում ենք նաև այդ հիմնարկի արդեն հնաբնակներից քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին, որ ամիսներ շարունակ Փաշինյանի անձնական քինախնդրության բավարարման արդյունքում գտնվում է անազատության մեջ: Հատկանշական էր, որ օրերս գլխավոր դատախազը իր տարեկան հաշվետվության մեջ Արմեն Աշոտյանին վերագրել էր խայտառակ փաստեր: Դրանք ԱԺ Հանձնաժողովի նիստին դիմակազերծեց պատգամավոր Արծվիկ Մինասյանը, և վաղն էլ Ազգային ժողովում շատ ավելի մանրամասն կխոսի»: