Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նա ընդգծում է, որ մեր օրակարգը պետք է լինի հաշտության օրակարգը, որովհետև աներևույթ թշնամին երևացող տեսքով մտել է մեր կյանք ու մեզ հրամցրել է մի սնունդ, որը մեր օրգանիզմին հարմար չէ։ Այդ սննդի անունը՝ սուտն է, թշնամությունն է, ատելությունն է, քաոսը, անվստահությունը։ Այս մասին մշակութային գործիչների հանդիպմանը նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրաբզանը։ Նա փոխանցեց, որ երեկ իշխանության ներկայացուցիչները փորձել են կաշառել, 15-20 միլիոնի առաջարկ արել կիրանցեցիներին։
Նա անդրադարձավ Կիրանցում տեղի ունեցող հակաօրինական ու հակասահմանադրական գործընթացներին և Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի այսօրվա հայտարարությանը։ Հիշեցնենք, որ Ղալումյանը հայտարարել էր․ «Դուք ցույց եք արել, Բաքուն տեսավ դուք ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել»։
Բագրատ Սրբազանը կոչ արեց մշակույթի գործիչներին գնալ Կիրանց ու կագնել ժողովրդի կողքին։
Մանրամասն՝ տեսանյութում