Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2020-07-07 12:36
Տարածաշրջան

Ամբողջ աշխարհի 300-ից ավելի գիտնականներ կոչ են անում Թուրքիային՝ չվերածել Սբ. Սոֆիան մզկիթի

Ամբողջ աշխարհի 300-ից ավելի գիտնականներ կոչ են անում Թուրքիային՝ չվերածել Սբ. Սոֆիան մզկիթի

Greek City Times պորտալը հայտնում է, որ աշխարհի ավելի քան 300 գիտնականներ իրենց անհանգստությունն են հայտնել այն մասին, որ Թուրքիան մտադրություն ունի փոխել Հաջիա Սոֆիայի կարգավիճակը՝ թանգարանից վերածելով մզկիթ:

Բաց նամակում բյուզանդական և օսմանյան արվեստի և մշակույթի գիտնականները հայտարարել են, որ նրանք չեն գրում ի նշան բողոքի այն գործողությունների, որոնք դեռ չեն իրականացվել, այլ պարզապես որպեսզի «պարզաբանեն այն մտավախությունը, որը մենք կիսում ենք՝ հիմնվելով մեզ ներկայումս հասանելի տեղեկատվության վրա»։

Նամակում, մասնավորապես, ասվում է, որ, ըստ գիտնականների, հիմնական հարցն այն չէ, թե արդյոք Հաջիա Սոֆիան պետք է լինի թանգարան կամ մզկիթ, այլ թե ինչպես լավագույնս հոգ տանել Հաջիա Սոֆիայի մասին: