կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-02 10:53
Աշխարհ

Պոմպեոն կոչ է արել Թուրքիային՝ Սբ. Սոֆիան չվերածել մզկիթի

Պոմպեոն կոչ է արել Թուրքիային՝ Սբ. Սոֆիան չվերածել մզկիթի

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Թուրքիայի իշխանություններին չփոխել Սբ. Սոֆիա տաճարի կարգավիճակը և այն մզկիթ չդարձնել. այս մասին Twitter- ի իր էջում գրել է Պոմպեոն։

«Մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում թողնել Աբ. Սոֆիայի թանգարանը ինչպես որ կա: Սա ցույց կտա Թուրքիայի պատրաստակամությունը՝ հարգելու կրոնի հետ կապված ավանդույթները և թուրքական պետության բազմակողմանի պատմությունը», - նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: Ըստ նրա՝ բոլորը պետք է մուտք ունենան տաճար:

Թանգարանի կարգավիճակը հնարավորություն է տալիս մարդկանց ամբողջ աշխարհից հիանալ դրանով: Նմանատիպ թանգարանը կամուրջ է մշակույթների և ավանդույթների միջև.  ընդգծել է Պոմպեոն:

Հինգշաբթի օրը Թուրքիայի իշխանությունները կքննարկեն Ստամբուլում Սբ Սոֆիայի (Այա Սոֆիա) կարգավիճակի փոփոխությունը: Վերջին հարցումների համաձայն, թուրք հարցվածների մոտ 70% -ը հավանություն է տալիս թանգարանը մզկիթ վերածելու որոշմանը:

Եթե Պետական խորհուրդը հաստատի կարգավիճակի փոփոխությունը, ապա հուլիսի 15-ին մեծ աղոթք կարող է տեղի ունենալ Այա Սոֆիայում:

Սբ. Սոֆիան օծվել է 537 թվականի դեկտեմբերի 27-ին: Այն կառուցվել է Կոստանդնուպոլսում՝ Հուստինիանոս կայսեր օրոք: Գրեթե հազար տարի այն աշխարհի ամենամեծ տաճարն էր, և դրանից հետո այն վերածվել էր Օսմանյան կայսրության գլխավոր մզկիթի՝ 1453 թ.։

1935 թվականից այն թանգարան է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոթող: