Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարությունն այսօր՝ մարտի 21-ի իր նիստում, ընդունեց «Կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրով նախատեսված ենթածրագրերին հավանություն տալու եւ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշումը:
Նախագիծը ներկայացրեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ որոշումը պայմանավորված է բուհերի ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի մատչելիության բարձրացման անհրաժեշտությամբ:
Ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի (վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման) ենթածրագրի շրջանակում ներկայումս վարկավորմամբ զբաղվում են 10 առևտրային բանկեր: 2019 թվականի հունվարի 15-ի դրությամբ` ծրագրի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 14.231 վարկ՝ 4 մլրդ 258 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:
Ներկայումս ՀՀ մի շարք պետական ուսումնական հաստատություններում ուսման վարձերն ավելի բարձր են, քան գործող որոշմամբ սահմանված վարկավորման տարեկան առավելագույն գումարը, ուստի ծրագրում նախատեսվող փոփոխություններով` ստեղծվում են նոր հնարավորություններ ուսանողական վարկերի հասանելիության տեսանկյունից։
Մասնավորապես` նախատեսվում է ավելացնել տրամադրվող վարկի տարեկան առավելագույն գումարը մինչև 700.000 ՀՀ դրամ` գործող 450.000 ՀՀ դրամի փոխարեն։ Արդյունքում՝ ուսումնառության չորս տարիների ընթացքում ձևավորվող 1.8 մլն ՀՀ դրամ վարկի ընդհանուր ծավալը կավելանա՝ կազմելով 2.8 մլն ՀՀ դրամ։ Միաժամանակ, նախատեսվում է նվազեցնել վարկավորման առավելագույն տոկոսադրույքը մինչև 9% տարեկան` գործող 12%-ի փոխարեն։
Նախագծով առաջարկվում է նաև վարկերից օգտվողների շրջանակը ընդլայնել՝ ներառելով նաև կլինիկական օրդինատորի կրթական ծրագրով սովորողներին:
Ակնկալվում է, որ իրականացվող փոփոխությունների արդյունքում կընդլայնվեն ՀՀ-ում մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորությունները ինչպես բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով, այնպես էլ կլինիկական օրդինատուրայում սովորողների համար։
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պարզաբանեց, որ վարկավորման տոկոսադրույքի նվազեցման արդյունքում բարձր առաջադիմությամբ ուսանողների համար 3 տոկոսային կետով սուբսիդավորումից հետո վարկերը հասանելի կլինեն տարեկան առավելագույնը 6 տոկոս տոկոսադրույքով, իսկ մնացած ուսանողների համար՝ 2 տոկոս սուբսիդավորումից հետո առավելագույնը 7 տոկոս տոկոսադրույքով: