|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի դուրս մղումը Ֆ-35 կործանիչների արտադրման ծրագրից բացասական կանդրադառնա ՆԱՏՕ-ի ներուժի վրա, մասնավորապես` նրա հարավային սահմաններում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
«Մեր երկրին այդ ծրագրից դուրս թողնելու միակողմանի որոշումը անարդար և անօրինական է: Առաջարկել ԱՄՆ-ին` զերծ մնալ երկկողմ հարաբերություններին վնասող քայլերից, մեր լիարժեք իրավունքն է»,- հավելել է նա:
ԱՄՆ-ը չորեքշաբթի հայտարարել էր Թուրքիային նորագույն Ֆ-35 տեսակի կործանիչների ծրագրից հեռացնելու մասին, երբ սկսվել էր ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը: Թուրքիան այդ ծրագրի գլխավոր գործընկերներից էր և, ըստ Էրդողանի, այդ ծրագրի կյանքի կոչման համար ներդրել էր 1.5 մլրդ ԱՄՆ դոլար: Թուրքիայի մասնակցության ամբողջական դադարեցումը կավարտվի 2020 թ. մարտին. հաղորդում է ntv.com.tr կայքը: