|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի առաջադրած թեկնածության համաձայնեցման վերաբերյալ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին: Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
«Թեկնածության համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր գործընթացներն ու որոշման կայացման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի նախագծերն դեռ 2018 թվականի դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ անդամ երկրներին»,- ասել է նա:
Սեմերիկովը նշել է` քանի որ համաձայնեցման ու փաստաթղթերի ստորագրման ժամկետները կանոնակարգված չեն, ապա անհնար է ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը: