|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
2009-ից ի վեր «Պրոքսի» ամենամյա գործողության ընթացքում հայտնաբերվել է ՀԱՊԿ պետությունների ազգային անվտանգությանը սպառնացող մոտ 80 հազար տեղեկատվական ռեսուրս, հարուցվել է ավելի քան 15 հազար քրեական գործ: Այդ մասին ТАСС-ի հետ զրույցում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:
Նշվում է, որ, «Պրոքսի» գործողությունից բացի, անցկացվել են նաև թմրանյութերի դեմ «Կանալ» և անօրինական ներգաղթին հակազդելու «Նելեգալ» միջոցառումները:
Խաչատուրովի խոսքով` «Կանալ» գործողությունների ընթացքում 2003-2017 թվականներին անօրինական շրջանառությունից դուրս է բերվել 335 տոննա թմրանյութ և ավելի քան 12 հազար միավոր զենք:
Հաղորդվում է, որ «Նելեգալ» գործողության իրականացման շնորհիվ 2008 թվականից ի վեր կանխվել են հարյուրհազարավոր հանցագործություններ, ձերբակալվել է միջազգային հետախուզության մեջ գտնվող ավելի քան 1,6 հազար անձ: