Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշխարհում և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրությունը զգալի ազդեցություն է ունենում կառույցում ընդունվող որոշումների վրա. Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր Սուլթան-Բիշքեկ տեսակամրջի ընթացքում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը՝ հավելելով, որ ՀԱՊԿ անդամ երկրների ուշադրության կենտրոնում են համաշխարհային և տարածաշրջանային անվտանգության հարցերը, Աֆղանստանում տիրող իրավիճակն ու դրա ազդեցությունը Կենտրոնական Ասիայի վրա։
«Կովկասյան ուղղությամբ պահպանվում է լարվածությունը` Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելու, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կողմից Վրաստանի տարածքի ռազմական յուրացման գործընթացի հետ կապված»,- նշեց Սեմերիկովը։
Ըստ նրա՝ անհանգստացնող է նաև Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանի և Բելառուսի սահմանների մոտ ՆԱՏՕ–ի զորավարժությունների հաճախականությունը, ինչպես նաև ոչ ռազմավարական միջուկային զենքը միջուկային տերությունների տարածք վերադարձնելու խնդիրը։
Այս համատեքստում անդրադառնալով ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնին՝ Սեմերիկովը նշեց, որ այն կապող օղակ է ճգնաժամային իրավիճակներում արձագանքման ընդհանուր համակարգում։
«ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնը զբաղվում է անդամ պետությունների պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական իրադրության մոնիտորինգով, ճգնաժամային իրավիճակների նախադրյալների բացահայտմամբ և համապատասխան իրավիճակի վերլուծությամբ»,- հայտնեց նա՝ հավելելով, որ կենտրոնի շնորհիվ հաջողվում է զգալիորեն կրճատել արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ժամկետները:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը վստահեցրեց, որ չի եղել ՀԱՊԿ անդամ երկրների Նախարարների խորհրդի մի նիստ, որի ժամանակ այդ հարցը չքննարկվի: «Փաստացի ամեն տարի ստեղծված իրադրության հիման վրա համապատասխան հայտարարություն է ընդունվում»,- ընդգծեց Սեմերիկովը: