|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքում ահաբեկչություն իրականացրած անձը 2016 թվականին երկու անգամ այցելել է Թուրքիա: Ըստ РИА Новости-ի այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ տեղեկացնելով, որ հետաքննություն է ընթանում՝ պարզելու, թե ում հետ է նա կապ ունեցել այդ երկրում:
«Նոր Զելանդիայում ահաբեկչություն իրականացրած անձը երկու անգամ եղել է Թուրքիայում: Առաջին անգամ նա այստեղ մնացել է 3, իսկ երկրորդ անգամ՝ 40 օր: Հետաքննություն է տարվում՝ պարզելու Թուրքիայում նրա կապերը: Սակայն մենք ցանկանում ենք, որ Նոր Զելանդիան նրան պատասխանատվության ենթարկի, և նա մնա կալանքի տակ: Սա զանգվածային սպանություն է, և հանցագործը պետք է պատժվի»,- ասել է Էրդողանը: