կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-25 17:50
Հասարակություն

ՀՀ ՊՆ-ն խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունը

ՀՀ ՊՆ-ն խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունը

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում դեկտեմբերի 25-ին ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած ՊԲ զինծառայող` 1997թ. ծնված Կարեն Սիսակի Աքուլյանի հարազատներին և կիսում կորտսյան ծանր վիշտը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական սադրիչ գործողությունը, որը ինչպես միշտ անհետևանք չի մնալու: Ադրբեջանի կողմից շփման գծում Զինված դիմակայության խորացման և իրավիճակի ապակայունացմանը միտված հերթական քայլը կրկին անգամ փաստում է այդ պետության իշխանությունների կողմից ԼՂ խնդրի կարգավորան հարցում ապակառուցողական մոտեցման, միջնորդական առաքելության հորդորների անտեսման և միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման մասին»: