Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոշտ արձագանքել է Սիրիայում քրդական կուսակցության անդամներին (PYD) ահաբեկիչ չհամարելու վերաբերյալ ԱՄՆ-ի հայատարարությանը:
Էրդողանի խոսքով՝ Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) և Սիրիայում քրդական կուսակցության (PYD) միջև որևէ տարբերություն չկա: Ըստ նրա՝ այդ մասին վկայող բազմաթիվ փաստաթղթեր ունեն իրենք:
«Մենք ԱՄՆ-ին ասում ենք՝ PYD-ն ահաբեկչական կազմակերպություն է: Ամերիկայի պաշտոնյաները վեր են կենում ու հայտարարում, որ նրանց ահաբեկչական կազմակերպություն չեն համարում: Հե՜յ, Ամերիկա՛, քանի՞ անգամ կրկնեմ՝ հիմա դուք մե՞զ հետ եք, թե՞ ահաբեկչական այդ կազմակերպության: Հե՜յ, Ամերիկա՛, ո՛չ PKK-ի, ո՛չ PYD-ի, ո՛չ էլ YPG-ի (PYD-ի ռազմական թևը) էությանը մեզ կարող եք չծանոթացնել: Մենք դրանց էլ, ԻՊ-ին էլ լավ գիտենք: Սակայն դուք մինչ օրս չեք կարողացել ճանաչել դրանց: Դա է հենց պատճառը, որ տարածաշրջանում արյուն է հոսում»,- հայտարարել է Էրդողանը: