Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունն այսօր՝ մարտի 13-ին, հետաձգվեց և նշանակվեց վաղը` ժամը 10.00-ին։ Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։
«Այսօր քննիչը ներկայացրեց իր միջնորդությունը, որից հետո դատախազները նույնպես իրենց դիրքորոշումը հայտնեցին. բնականաբար, միացան քննիչի միջնորդությանը։ Նախաքննական մարմինը նույն փաստարկներն է ներկայացրել: Վաղն արդեն մեր դիրքորոշումն ու փաստարկները կներկայացնենք»,- ասաց փաստաբանը։
Նա հայտնեց, որ այսօրվա նիստին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցել, քանի որ նպատակահարմար չի համարել։
Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել է ևս 2 ամսով երկարացնել 2-րդ նախագահի կալանավորման ժամկետը։ Միջնորդությունը քննում է դատավոր Արմեն Բեկթաշյանը։