կարևոր
6289 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-09 16:05
Իրավական

Գառնիկ Մանուկյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը մերժվել է

Գառնիկ Մանուկյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը մերժվել է

Քիչ առաջ Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանը մերժեց Արարատի մարզի քննչական վարչության միջնորդությունը՝ արդեն երկու ամիս քաղաքական պատվերով կալանավորված ՀՅԴ «Արարատ» ՄԿ անդամ Գառնիկ Մանուկյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյանը

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել փաստաբաններ Edgar Khachikyan -ին և Վահե Զոհրաբյանին՝ կազմակերպված և փաստարկված արդյունավետ աշխատանքի համար։

Իսկ մեզ ու մեր ընկերներին այս ճանապարհներով անցկացնողներն ու դրանց կամակատարները լավ կանեն ևս մեկ անգամ իրենց շուրջը ուշադիր նայեն, որ, չնայած, ճնշումներին ու շարքային կամակատարներին, կարո՛ղ են տղամարդկության ու սկզբունքայնության օրինակ վերցնել իրենց որոշ գործընկերներից՝ ի դեմս դատավոր Նարեկ Բեգլարյանի։

Ամսի 11- ին արդեն մեր ընկերը կլինի ազատության մեջ իր ընկերների ու ընտանիքի կողքին։

Հ.Գ. Թող մեզ անվճռականության ու անազնվության մեջ մեղադրողներն իրենք իրենց ևս մեկ անգամ հարց տան արդյոք այդպես ազնիվ է։

Իսկ մեզ հավատացողներն ու մեզ հետ պայքարողները թող վստահ լինեն մեզ մեր ժողովրդի ազգային արժանապատվության վերականգնման պայքարից ոչի՛նչ և ո՛չ ոք չի՛ կանգնեցնելու։

Պայքարը շարունակվու՛մ է և հայրենիք ունենալ ցանկացողները թող պատրաստվեն ավելի մեծ պատերազմի։ Այս կռիվը կամ պետք է ավարտվի մե՛ր հաղթանակով, կամ՝ չի՛ ավարտվելու...»։