Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի գնահատմամբ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության որևէ դրույթ չի խոչընդոտում Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանը:
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նա ասաց, որ բանակցային գործընթացում կարող են հնչել տարբեր դիրքորոշումներ, բայց վարչապետի վերջնական դիրքորոշումը մեզ հայտնի է՝ բանակցային գործընթացի և հակամարտության կարգավորման համար պիտի փնտրել լուծումներ, որոնք ընդունելի կլինեն և՛ Հայաստանի, և՛ Արցախի, և՛ Ադրբեջանի համար:
«Այդ տեսանկյունից, իմ կարծիքով, ՄԽ համանախագահները փորձել են ամփոփել դեռևս մինչև թավշյա հեղափոխությունը ձևավորված օրակարգը և քննարկել այն հիմնական հարցերը, որոնք բարձրացված էին եղել այն ժամանակահատվածում», - ասաց Վարդանյանն ու ավելացրեց, որ համանախագահների հայտարարությունը դրական է համարում այն առումով, որ կողմերին, ըստ էության, ևս մեկ անգամ կոչ է արվում հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով՝ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված սկզբունքների հիման վրա:
«Այդ ձևաչափը նոր չէ: Այդ կարգի հայտարարություններ արվել են նաև նախկինում, պետք չէ ինչ-որ բան կտրել կոնտեքստից և փորձել ներկայացնել որպես ինչ-որ հեղափոխական բնույթի հայտարարություն: Դա դիվանագիտական աշխարհին բնորոշ հայտարարություն է», - նշեց Վարդանյանը: