կարևոր
6172 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-31 16:17
Քաղաքական

Վլադիմիր Վարդանյանը ձայնը բարձրացնելով սկսեց գոռգոռալ, որին արձագանքելով Մհեր Սահակյանը պահանջեց, որ չգոռգոռա․ Արծվիկ Մինասյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին

Փակ քննարկման ավարտին Վլադիմիր Վարդանյանը ձայնը բարձրացնելով սկսեց գոռգոռալ, որին արձագանքելով Մհեր Սահակյանը պահանջեց,որ չգոռգոռա և ի պատասխան դրա Վլադիմիր Վարադյանը մի պահ լռեց, հետո բարձր տոնով շարունակեց, թե լավ եմ անում, ում վրա ուզեմ կգոռամ, երբ ուզեմ կգոռամ, որին ի պատասխան Մհերը ասաց՝ չես կարող, Վլադիմիր Վարդյանը քայլ արեց դեպի Մհերը և քայլ արեց դեպի Մհերը և եղավ այդ հարվածը, ոչ մի ծեծկռտուք չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում մանրամասնեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությանպատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Մհեր Սահակյանը դուրս եկավ սենյակից, որից հետո Վլադիմիր Վարդնյանին ես փորձեցի հանգստացնել, չէր հանսգատնում։ Նա մի շարք օգնականների և մի շարք ՔՊ-ականների հետ վազում էին դեպի մեր խմբակցություն, ես փորձում էի կանգնեցնել, կասեցնել, ասել որ իհարկե անցանկալի միջադեպ է, բայց չի կարելի է էլ ավել լարել իրավիճակը։ Նա գալիս էր հաշվեհարդար տեսնելու։ ՔՊ-ականների պահվածքը դրան էր տանում, նրանք ավելի մեծ կոնֆլիկտի էին տանում իրավիճակը։ Դրանից հետո հանդիպել եմ Ռուբեն Ռուբինյանի հետ՝ քննարկելու համար հարցը։ Ասել եմ, որ ԱԺ-ում չպետք է լարվածությունը շարունակվի»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ իրեն ասել են, որ իրավապահները մեր խմբակցությունում են և նրանք պետք է բերման ենթարկեն Մհեր Սահակյանին․

«Մհերը եկել է հանգիստ, այդ ընթացքում Ալեն Սիմոնյանն է ներս մտնում և էլ ավելի անհավասարակշիռ վիճակում նոր կոնֆլիկտ է հրահրում, որին հաջորդում է ոստիկանների բիրտ գործողությունները Մհեր Սահակյանի նկատմամբ և ֆրակցիայից բռնի կերպով դուրս հանելը։ Անհավասարակշիռ ուժ կիրառվեց Մհեր Սահակյանի նկատմամբ։ Ալեն Սիմոնյանը եկել և այն տոնով է խոսում կարծես թե իր առաջ մի հանցագործ է կանգնած, Մհերը բացատրում է իրավիճակը, բայց նա սկսեց նորից գոռգոռալ, թե պատժվելու եք և այլն, և այլն»,- ասաց պատգամավորը։

Դաշնակցական գործիչը նշեց, որ սրա ակունքները գալիս են այն ժամանակներից, երբ ՔՊ-ականները հարձակվում էին ընդդիմադիրների վրա և հարվածներ էին հասցնում և անպատասխան մնում։