Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Բելգիայում այս տարվա Եվրախորհրդարանի ընտրություններում հաղթել են ազգայնական կուսակցությունները՝ Նոր Ֆլամանդական դաշինք կուսակցությունը եւ Սոցիալիստական կուսակցությունը: Սրանք նախընտրական շրջանում խոստացել են փոխել միգրացիոն քաղաքականությունը, այն է՝ այլ երկրից միգրանտներին Բելգիայում քաղաքացիություն կամ ժամանակավոր ապաստան տալ միայն ծայրահեղ դեպքում:
Ընտրություններից կարճ ժամանակ անց արդեն նկատվում են նրանց վարած քաղաքականության առաջին պտուղները: Տեղի հայ համայնքի ներկայացուցիչներից Լ. Հայրապետյանը «Ժամանակի» հետ զրույցում ասաց, որ Մագիդա Բլոգը, ով մասնագիտությամբ բժշկուհի է, եւ հենց ինքն է զբաղվում միգրանտներին քաղաքացիություն կամ ժամանակավոր ապաստան տալու հարցով, մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարել է, որ 40 տոկոսով իր շնորհիվ իջել է միգրանտների թիվը:
Մեր զրուցակիցը նշում է նաեւ, որ եթե նախկինում Հայաստանում բուռն ու ակտիվ քաղաքական կյանք էր, եւ մարդիկ ապաստան ստանալու համար որպես պատճառ ներկայացնում էին քաղաքական հետապնդումը կամ քաղաքական հալածանքը, ապա հիմա այլեւս դրա հնարավորությունը չունեն եւ մեծ մասամբ առաջ են քաշում առողջական խնդիրներ.
«Հատկապես հայաստանցիները գալիս են բժշկական խնդիրներով, բայց նորից ետ են ուղարկվում, որովհետեւ թե՛ դիալեզի, թե՛ նույնիսկ քաղցկեղի դեպքում այլեւս չեն ընդառաջում ու ժամանակավոր ապաստանի փաստաթուղթ չեն տալիս»: Մեր զրուցակիցն ընդգծեց նաեւ, որ Բելգիայի տարբեր քաղաքներում կան հայ համայնքի շահերը ներկայացնող 10-ից ավելի կազմակերպություններ՝ մեկը զբաղվում է եկեղեցին ներկայացնելով, մյուսը՝ մշակույթը, երրորդն էլ հատուկ միգրանտների հարցերով է զբաղվում: Հիմա այդ կազմակերպությունները պատրաստվում են միավորվել եւ հենց հայ միգրանտների հարցերով Բելգիայի կառավարությանը պահանջներ ներկայացնել»: