| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Ռուս ակտիվիստ Վիտալի Շիշկինի՝ Հայաստանում ապաստան ստանալու թեման, ըստ փորձագիտական որոշ շրջանակների, հազիվ թե անպատասխան մնա ՌԴ կողմից: Մասնավորաբար, մեզ հետ զրույցում մի քանի քաղաքագետներ մտահոգություն էին հայտնում, որ Ռուսաստանը գուցե արգելի ներքին անձնագրերով ՀՀ տարածք մտնելը:
Ի դեպ, Շիշկինը Հայաստան է ժամանել ՌԴ ներքին անձնագրով, որովհետև չի ունեցել երկրից դուրս գալու համար նախատեսված անձնագիր («զագրանպասպորտ»): Նշենք, որ 2017 թվականին ՀՀ կառավարությունը հավանություն էր տվել Ռուսաստանի հետ առանց վիզային ռեժիմի վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին առաջարկին, ըստ որի՝ ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան այցելել ներքին անձնագրերով:
Նշվում էր, որ այդ որոշումը ավելի դյուրին կդարձնի ՌԴ քաղաքացիների կողմից փաստաթղթերի ձևակերպման գործընթացը, բացի այդ, այն ուղղված է Ռուսաստանից Հայաստան զբոսաշրջության հոսքի մեծացմանը: Ըստ փորձագետների, Հայաստանի արտաքին գերատեսչությունը պետք է ակտիվ աշխատանքներ տանի ՌԴ հետ՝ մեղմելու այս չմտածված քայլի հնարավոր հետևանքները, քանզի հենց միայն ներքին անձնագրերով ՀՀ այցելելու հնարավորության վերացումը կարող է լուրջ հարված լինել տուրիզմի համար, քանի որ ՌԴ քաղաքացիների մեծ մասը հենց ներքին անձնագրերով էին ժամանում Հայաստան»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։