|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մարտի 7-ին Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մուհամադ Ֆեյսալը մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խոսել է նաև Հնդկաստանի հետ լարված հարաբերությունների մասին. հայտնում է РИА Новости-ն:
Ըստ պակիստանյան Dunya News-ի` Մուհամադ Ֆեյսալը հայտարարել է, որ Հարավային Ասիայում խաղաղությունն անհնարին է առանց «Քաշմիրի առանցքային խնդրի» լուծման: Նա նշել է, որ Պակիստանը պատրաստ է Հնդկաստանի հետ խաղաղ երկխոսության բոլոր ուղղություններով, այդ թվում` Քաշմիրի կարգավիճակի հարցով: Սակայն, ըստ պաշտոնյայի, շրջանի ճակատագիրը պետք է որոշվի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի հիման վրա, այսինքն` հանրաքվեի անցկացումից հետո: