|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Ադրբեջանի ԱԳՆ նախկին ղեկավար Թոֆիկ Զուլֆուգարովը մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Դավոսում կայացած հանդիպումը. հայտնում է Minval.az-ը:
Ըստ նրա` տեղեկատվությունը քիչ է, այդ իսկ պատճառով բարդ է ինչ-որ եզրակացություններ անել: Սակայն, ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ ադրբեջանական կողմն օգոագործում է իր դիրքորոշումը ևս մեկ անգամ Փաշինյանին հասցնելու հնարավորությունը:
«Ես կարծում եմ, որ ադրբեջանական կողմը ընկալում է Փաշինյանին որպես գործընկերոջ, որը դեռ պատրաստ չէ լուրջ երկխոսության: Ադրբեջանը փորձում է պարզել` ինչ կարելի է հեռանկարում սպասել Փաշինյանից»,- ասել է նախկին պաշտոնյան:
Նա նաև ընդգծել է, որ նման հանդիպումները հստակ ուղերձ են միջազգային հանրությանը, որ Ադրբեջանը ձեռնարկում է հնարավոր ամեն քայլ` հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:
«Ես վստահ եմ, որ Փաշինյանը երբեք չի գնա հակամարտության քաղաքական լուծման: Նրա խնդիրը ժամանակ շահելն է»,- ասել է Զուլֆուգարովը: