Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքական Duvar թերթում տպագրած հոդվածում լրագրող Ֆելիզ Գազին անդրադարձել է Ստամբուլի հայկական եկեղեցիներին:
«Սա Գումգափուն է… Նախքան հայկական Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու փողոց մտնելը` անցնում եք Մուհսինե Հաթուն թաղամասով: Շատ աղմկոտ թաղամաս է: Դրանով անցնելիս ամեն ազգից մարդու կհանդիպեք: Եկեղեցու փողոցն արդեն շատ հանգիստ է: Առաջին բանը, որ աչք է ծակում, անվտանգության տեսախցիկներն են` 3 տարբեր տեղերից: Այնպես, ինչպես Ստամբուլի ցանկացած` եկեղեցի ունեցող փողոցում:
Բոլոր աղոթավայրերի առաստաղները բարձր են կառուցվում: Երբ գլուխդ բարձրացնում ես, հասկանում ես, որ փոքր ես: Խորանի մոտ եմ: Առջևումս մարգարե Սբ Հիսուսն է: Եկեղեցում եմ, սակայն հետևից եկող ձայնը «Բիսմիլլահ իրրահման իրրահիմն» էր: Երկու կին և մեկ փոքր աղջիկ են մոտենում: «Բիսմիլլահ»-ն արտասանող կինը մի անկյունում սպասում էր, մյուսն էլ, մոմը վառելով, տեղավորում հողի մեջ: Աղջիկն էլ աղոթում էր:
Ցածրաձայն զրուցում ենք: «Սա իմ աղոթքն է: Նրանք էլ են Ալլահին երկրպագում: Սա էլ է Ալլահի տունը, մեր մզկիթներն էլ ինչքան էլ սիրուն են, նրանցն էլ է սիրուն»: Ասաց, որ վաղուց են Գումգափուում ապրում: Եղբոր կինը հայ է: «Այստեղ միայն հայեր և թուրքեր կային: Դեռ կարոտում եմ մեր հարևանությունը: Միայն աղոտ կարողացա լսել անունը. երևանցի Անահիտ Բահոսյանն է, ամեն հարմար առիթի հաճախում է եկեղեցի:
Եթե Գումգափուի հրապարակից ուղիղ բարձրանաք, կհանդիպեք հայկական ավետարանչական եկեղեցու: Այնտեղ մարդաշատ է: Աղոթքը ուղեկցվում է կիթառի հնչյուններով:
Ելքի մոտ ցանկացա մի պարոնի հետ զրուցել: «Ոչ մի բան չխոսենք»,- ասաց: Իմ` «արարողակարգերն ինչպե՞ս եք անցկացնում, հանգստացնո՞ւմ է, օրինակ» հարցին ի պատասխան, շատերը ժպտում են: Մեկն էլ, ցածրաձայն «Ալլահուաքբար» ասելով, խոնարհվում է: Վախենալու է, բայց ասացի. «Այո, հասկանում եմ ձեզ»:
Գումգափուից հետո հաջորդ կանգառը Բալաթն է: Օրեր առաջ Բալաթի Սբ Հրեշտակապետաց եկեղեցու պատերին սպառնալիքներ էին գրել, սակայն արդեն մաքրել են: Եկեղեցու ներսից արաբական օճառի հոտ է գալիս: Աշխատակիցն ասաց, որ չի կարող խոսել:
Կիրակի է, բայց եկող-գնացող չկա:
Մարդիկ կան, բայց խոսքեր չկան: Սակայն այս լռությունը հանգստությա՞ն լռությունն է: Ոչ այդքան: Սարսափեցնո՞ղ է: Դա էլ` ոչ այդքան: Խաղի կանոններ սահմանողը սովոր է մեծամասնության «զգացմունքայությանը», «կարմիր գծերին»: Սահմանների ներսում բոլորն էլ լավ գիտեն` ինչպես պահել իրենց»: