Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աշոտյանի ձայնն այսօր ավելի լսելի է, քան եղել է մինչև նրա ազատության մեջ գտնվելը. այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, դատարանի բակում ունեցած իր ելույթում հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ դատարանը քննում է Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգելու մասին միջնորդությունը:
Հունիսի 15-ին, Աշոտյանը ձերբակալվել էր Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Փաստենք, որ վերջինս չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը՝ համարելով այն շինծու, իսկ իր դեմ իրականացվողը՝ քաղաքական հետապնդում: