կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-02 11:44
Առանց Կատեգորիա

Օպտիմալացման անվան տակ կառավարության կառուցվածքի փոփոխությունը ճիշտ մոտեցումով չի կատարվել

Օպտիմալացման անվան տակ Կառավարության կառուցվածքի փոփոխությունը ճիշտ մոտեցումով չի կատարվել։ Առանց անհրաժեշտ քննարկումների նման որոշում կայացնելն ավելի շատ խոսում է այն բանի մասին, որ խնդիրը թվերի մեջ է, այսինքն՝ 12 նախարարություն՝ 17-ի փոխարեն։

Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Սփյուռքի նախարարության լուծարմանը, ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

«Միշտ չէ, որ տարբեր ոլորտներ կարելի է արհեստականորեն կցել իրար։ Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարության լուծարմանը, ապա այստեղ երկու միտում կա․ առաջին՝ քննադատել մինչև այս եղածը, այնքան քննադատել, որ ասել՝ այս ձևով ընդհանրապես չի կարելի աշխատել, երկրորդ՝ տպավորությունս այն է, որ վարչապետն ինքը ցանկություն ունի մոտիկից առնչվել Սփյուռքին, թեև ես կարծում եմ, որ վարչապետն այդքան ժամանակ չի ունենա այդչափ հարցերով զբաղվելու համար»,-ասաց Կ․ Մանոյանը։

Կիրո Մանոյանը նշում է՝ ՀՅԴ-ն չի կարծում, որ սփյուռքի նախարարության լուծարումը կնպաստի խնդիրների վերացմանը, հակառակը՝ նախարարությունը պետք է պահպանվի՝ որոշակի գործառութային և կառուցվածքային փոփոխություններով։

Ըստ կուսակցության տեսակետի՝ նախարարության անվանումը ևս պետք է կրի որոշակի փոփոխություններ՝ դառնալով սփյուռքի և հայրենադարձության նախարարություն։

Քրիստինա Բոյաջյան

Մանրամասները՝ տեսանյութում։