Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ն այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց`կառավարության կառուցվածքի մասին e-draft համակարգում տեղադրված փաստաթուղթը հանրային ի՞նչ քննարկումներ է անցել: «Փաստաթուղթը կցված է եղել կառավարության որոշման նախագծին: Մենք դիտարկվել ենք դրա հետ կապված բոլոր առաջարկությունները` անխտիր, առանց բացառության»,- պատասխանեց նա:
Մեր մյուս հարցին պատասխան` կառավարության կառուցվածքի փոփոխությունից հետո քանի՞ աշխատակից կկրճատվի, նախարարը հստակ վիճակագրություն չներկայացրեց` ասելով, թե այս պահին այդ վիճակագրությունն ունենալը հնարավոր չէ, դա անկանխատեսելի է: Նշեց, որ այդ հարցի պատասխանն ընթացքում է որոշվելու ու հստակեցվելու:
«Այսինքն` հիմա զուտ մեխանիկական միացո՞ւմ կլինի»,- հարցրեցինք նրանից:
«Ես հերքում են Ձեր ասածը` մեխանիկական միացում անելու մասով: Կրճատվելու են քաղաքական պաշտոնները, նախարարներ ու տեղակալներ են կրճատվելու: Թե քանի՞ նախարար կկրճատվի, հիմա չենք կարող ասել, դա պայմանավորված է նախարարի տեղակալներին վերապահվող ծանրաբեռնվածությունից և այն հանգամանքից, թե ինչ ոլորտի հետ գործ ունենք»,- պատասխանեց Զեյնալյանը: