|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Ամերիկյան «Գելափ» հետազոտական կազմակերպությունը երկրի ղեկավարության հանդեպ վտահությունը պարզելու նպատակով հարցում է իրականացրել տարբեր երկրներում:
Ըստ կազմակերպության` անցյալ տարի, Կամբոջայից հետո, ամենամեծ դժգոհությունն ԱՄՆ ղեկավարության հանդեպ ունի Թուրքիան: Թուրքիայում հարցմանը մասնակցածների 14 տոկոսը դրական է գնահատել ԱՄՆ վարչակազմի գործունեությունը, 73 տոկոսը` բացասական, 13 տոկոսը չի կողմնորոշվել: Թուրքիայում Թրամփի քաղաքականության նկատմամբ անվստահությունը, անցյալ տարվա համեմատ, աճել է 13 տոկոսով:
Հոգևորական Էնդրյու Բրանսոնի ձերբակալության, ԱՄՆ-ի` Սիրիայում քրդերին աջակցելու, Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հետ կապված տարաձայնությունները վերջին շրջանում թեժացրել են երկու երկրների հարաբերությունները. հաղորդում է BBC-ի թուրքական կայքը:
Ըստ «Գելափ»-ի` Թուրքիայում Ռուսաստանի և Չինաստանի նկատմամբ վստահությունը, 2017 թ. համեմատ, աճել է 10 տոկոսով: