Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կահիրեում Թուրքիայի դեսպանին կանչել են Եգիպտոսի ԱԳՆ Անկարայի` Եգիպտոսի ներքին գործերին միջամտելու եւ կատարվող իրադարձությունների վերաբերյալ հռետորության կապակցությամբ: Դեսպանին հայտնել են, որ եգիպտական իշխանությունները «խոր ափսոսանք են ապրում Թուրքիայում վերջին օրերին հնչող հայտարարությունների կապակցությամբ, որոնք կոչ են անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ մի շարք տարածաշրջանային խաղացողների միջամտել պետության` բացառապես ներքին գործերին». հայտնում է ИТАР-ТАСС-ը:
ԱԳՆ-ում նաեւ ընդգծել են, որ Թուրքիան փորձում է այլ երկրների տրամադրել Եգիպտոսի դեմ: «Կահիրեն հայտարարում է բարեկամական երկրների հետ բարի հարաբերությունների պահպանման ձգտման մասին եւ հույս է հայտնում, որ Թուրքիան կվերանայի իր դիրքորոշումը»,- ասել են թուրք դեսպանին:
Բանակի կողմից Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի ձերբակակության կապակցությամբ Թուրքիայի փոխվարչապետ եւ թուրքական կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բյուլենթ Արընչը հայտարարել էր, որ Անկարան կշարունակի ջանքերը, որ միջազգային ճնշումը Եգիպտոսի ռազմական իշխանությունների վրա ուժեղանա: «Մենք ասելու ենք արտասահմանյան պետություններին, որ պահանջում ենք նախագահ Մուհամեդ Մուրսիի վերադարձն իր պաշտոնին»,- ասել էր նա: