Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլի» պատգամավոր, Դավիթ Սանասարյանի նախկին տեղակալ Տիգրան Ուլիխանյանին հարցրինք` ո՞ւմ նկատի ուներ Փաշինյանը, երբ ասում էր՝ ակտիվիստ պաշտոնյաները գրառումներ են անում Ֆեյսբուքում, հետո գնում են ստուգումների նույն գերատեսչություններում, դա անթույլատրելի է. նկատի ուներ Ձեր նախկին ղեկավար Դավիթ Սանասարյանի՞ն։
«Ես վստահ եմ, որ եթե անհրաժեշտություն լիներ հնչեցնել այդ պաշտոնյայի կամ պաշտոնյաների անունները, վարչապետը կհնչեցներ, բայց նաեւ վստահ եմ, որ այն պաշտոնյան կամ պաշտոնյաները, որոնց վերաբերել է ուղերձը, հասկացել են, թե ինչի մասին է խոսքը․․․ չէի ցանկանա գուշակություններ անել, կոռեկտ չի լինի։
Ուղերձը վարչապետի շուրթերից է հնչել, եւ ճիշտ չէ որեւէ բան ավելացնել դրան։ Ի դեպ, չեմ բացառում նաեւ, որ այն անձնապես ուղղված չէր որեւէ մեկին եւ հնչեց որպես նախնական ստուգողական կրակոց` հենց սկզբից արմատախիլ անելու նման արատավոր, գուցեեւ արդեն նշմարվող պրակտիկան»:
Աշխատել եք Դ․ Սանասարյանի հետ, ինչպե՞ս եք գնահատում նրա աշխատանքը. կարծիքներն իրարամերժ են։ «Եղել եմ այդ կառույցի ղեկավար մարմնում` Սանասարյանի տեղակալներից մեկը․ ոչ կոռեկտ կլինի որեւէ գնահատական տալը»:
Ի դեպ, ձեր նախկին կառույցը «կնստի» Մաշտոցի 47-ում` նախագահականում, ինչպիսի՜ մեծարում՝ սիրուն աչքերի համա՞ր։ «Մեծարման, սիրուն աչքերի որեւէ խնդիր չկա, այդով որեւէ կերպ փորձ չի արվում բարձրացնել կառույցի նշանակությունը. ծառայությունը նոր է ստեղծվել, բավականին բազմաֆունկցիոնալ է, նախկին շենքը խիստ փոքր է, եւ հիմա փորձ է արվում աշխատողների համար նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծել։ Հիշենք` կառույցն ունի 800-ից ավելի աշխատողներ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում