Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ նախաձեռնող խմբի անդամ, հացադուլ հայտարարած Դավիթ Սանասարյանը
«Եթե չսթափվենք դուրս չգանք փողոց, առաջիկա տարիներին ժողովրի վիճակը կմնա նույնը: Արտագաղթը կմեծանա: Եթե դուրս չգանք փողոց, չմիաբանվենք, պահանջելով 21-րդ դարին վայել կյանք, ուստի կոչ եմ անում միաբանվել»:
Սանասարյանն անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի ելույթին:
«Կա՞ մեկը, որ հավատում է աուդիտին ու դրա եզրակացությանը: Վստահ չե՞ք, որ քաղաքացիներին ծուղակի մեջ են գցում: Արդյոք Սերժ Սարգսյանը իր ելույթով չի ՞ կանխորոշում աուդիտի արդյունքները: Սպառողները պատրաստվում են առանց կասկածի վճարե ՞լ բարձրացված սակագնով:
Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ էներգետիկ համակարգը փլուզման վտանգի տակ է: ՀԷՑ-ի աուդիտն այն գործիքը չէ, որ բացահայտի էներգետիկ համակարգի փլուզման պատճառները: Ես առաջրկում եմ մեր պահանջներին ավելացնել եւս մեկը` հարուցել քրեական գործ էներգետիկ համակարգի փլուզման առնչությամբ: Պարզել` որ քայլերի արդյունքում են էներեգետիկ համակարգը հասցրել փլուզման եզրին, ինչու Սերժ Սարգսյանի ելույթին չհետեւեցին դատախազության գործողությունները: Եթե մեր պահանջը չկատարվեց, պահանջելու ենք հրաժարականներ եւ ողջ պատասխանատվությունը դնելու ենք Սերժ Սարգսյանի վրա:
Մենք մեկ շաբաթ ժամանակ ենք տալիս, մինչեւ ուրբաթ օրը»,- հայտարարեց Սանասարյանը: