կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-03-21 10:25
Հասարակություն

Էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել Դավիթ Սանասարյանի դեմ. «Ժողովուրդ»

Էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել Դավիթ Սանասարյանի դեմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ը գրում է․ «ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված էթիկայի կանոնները, այն է՝ «իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը»:

Նման եզրահանգման է եկել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա Սանասարյանի դեմ հարուցած վարույթի շրջանակներում: Հիշեցնենք՝ Արամ Սիմոնյանը ԵՊՀ-ում անցկացված ստուգումների վերաբերյալ Սանասարյանի հայտարարությունների ու ֆեյսբուքյան գրառումներում հնչեցված արտահայտություն­ների կապակցությամբ դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ դրանք համարելով իրավապահների նկատմամբ ճնշում և ուղղորդում, նաև պետական պաշտոնյային անհարիր պահվածք: Էթիկայի հանձնաժողովը եկել է այն եզրահանգման, որ Սանասարյանի խոսքերը «բովանդակում են հրամայական շեշտադրումներ, կանխակալության տարրեր, ուստի հարիր չէ հանրային պաշտոն զբաղեցնող անձին»:

Հետաքրքիրն այն է, որ դեռ փետրվարի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ուշագրավ հայտարարություն էր արել նախկինում ակտիվիստ պետական պաշտոնյաների մասին. «Շատերը կարծում են, որ եթե նախկինում իրենց գործունեության հար­թակը ֆեյսբուքյան էջերն են եղել, հիմա էլ է այդպես, և պետք է այդ էջում սուր ստատուսներ գրելով՝ գնան, ստուգեն որևէ կազ­մակերպություն առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ, ասեն՝ ևախքան ստուգելը արդեն որոշել եք, թե ով է մեղավորը»:

Շատերի կարծիքով՝ այս հայտարարության հասցեատերերից մեկն էլ Դավիթ Սանասարյանն էր, որի դեմ, փաստորեն, Էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացրել»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: