կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-25 17:25
Իրավական

Ոստիկանությունն ահազանգ չի ստացել թմրամիջոց պարունակող կոնֆետների վերաբերյալ. Նելլի Դուրյան

Ոստիկանությունն ահազանգ չի ստացել թմրամիջոց պարունակող կոնֆետների վերաբերյալ. Նելլի Դուրյան

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վերջին շրջանում լուրեր են շրջանառվում, որ փողոցում երեխաներին են մոտենում տարբեր անձինք և առաջարկում կոնֆետներ, որոնք պարունակում են թմրամիջոց։ Տեղեկացնում ենք, որ մինչ օրս ոստիկանությունում նման ահազանգ չի ստացվել: Նման դեպքերի ականատես քաղաքացիներին հորդորում ենք անմիջապես ահազանգել ոստիկանություն:

Միաժամանակ կոչ ենք անում քաղաքացիներին՝ խուսափել չհիմնավորված տեղեկություններ տարածելուց, որոնք կարող են ծնողների շրջանում խուճապի մթնոլորտ ստեղծել»: