Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2018-ի առաջին եռամսյակում անչափահասների կողմից կատարվել է 66 հանցագործություն, 2019-ի առաջին եռամսյակում՝ 62. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը՝ նշելով, որ 3-ով նվազել են նաև մարմնական վնասվածքների դեպքերը:
«Աճել են անձնական ունեցվածքի գողության դեպքերը՝ 4-ով: Ավազակային հարձակման դեպք այս տարի չենք ունեցել, նախորդ տարի մեկ դեպք է արձանագրվել»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է անչափահասների նկատմամբ բռնության դեպքերին, ապա դրանք նվազել են 16-ով: «Նախորդ տարի 3 ամսվա ընթացքում եղել է 49 դեպք, այս տարի՝ 33, ընդ որում՝ ֆիզիկական բռնության դեպքերը նախորդ տարի եղել են 22-ը, այս տարի՝ 10-ը, սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները նախորդ տարի եղել են 19-ը, այս տարի՝ 14: Իսկ ընտանիքում անչափահասի նկատմամբ բռնությունը եղել է ծեծի ձևով՝ նախորդ տարի 2-ը, այս տարի՝ 1-ը»,- մանրամասնեց Նելլի Դուրյանը:
Անդրադառնալով «Իմ մարմինն անձնական է» գրքին՝ ոստիկանության գնդապետը խոստացավ, որ այն անպայման ուսումնասիրելու են: